Օգոստոսից վերջապես Հայաստանում կունենանք իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա, որը կկարողանա կոնյակի 3 իզոտոպերը փորձաքննության ենթարկել. կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ թեև երկար ժամանակ է՝ կոնյակ է արտահանվել, բայց որակի ստուգման խնդիր է եղել։
«Բազմաթիվ հրապարակումներ էին լինում, որ Հայաստանից արտահանվող կոնյակն իրական խաղողի սպիրտից չէ։ Հիմա այլ երկիր ստուգում է, 90%-ից ավելին դրական է»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ մարդիկ պարզապես չեն իմացել, որ պետք է ստուգման ենթարկեն։
«Պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Ինքս հաճելիորեն զարմացած եմ»,- ասել է Պապոյանը՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններն էլ են արդեն դա արձանագրում։