Այս պահին մեր օրենսդրության մեջ երկակի ստանդարտների կիրառման պատուհան կա. կառավարության նիստում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով ծառայողների բարեվարքային կանոններին և կարգապահական տույժերին։
«Նույն իրավիճակը անհասկանալի պայմաններում կարող է այլ հետևանքի բերել ավելի բացասական և դրական իմաստով։ Մեր խնդիրն այն է, որ ծառայողը հասկանա, թե իրենից ինչ է ակնկալվում, և շեղման դեպքում ինչպիսի հետևանք կարող է ունենալ, որպեսզի նաև կարգապահական տույժ նշանակող սուբյեկտի մոտ հայեցողության ծավալները գնալով ավելի նեղանան»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ վարքագծի կանոնների վերջնական հաստատումը կլինի այս տարվա դրությամբ։