Հասարակություն

Գերմանիայում զինվորական ուղղաթիռ է կործանվել․ կա 2 զոհ, անհետ կորած

Գերմանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է զինված ուժերի երկու զինծառայող, մեկ անձ համարվում է անհետ կորած, հայտնում է The Sun-ը։

Բունդեսվերի կողմից շահագործվող ուղղաթիռը վթարվել է երեքշաբթի առավոտյան՝ փորձնական թռիչքի ժամանակ։

Անհետ կորած անձի որոնումները շարունակվել են ամբողջ գիշեր։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է զոհերի մասին լուրը՝ նշելով, որ Գռիմմա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարը իսկական ողբերգություն է։

Վթարի պատճառը դեռ հստակեցված չէ, սակայն գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ դրա հնարավոր պատճառ կարող են լինել գետի վրայով անցնող պողպատե մալուխները։

Դրանք օգտագործվում են ջրի հոսքը չափելու համակարգում և ունեն զգալի քաշ՝ միայն մեկ մալուխը կշռում է մոտ չորս տոննա։ Մալուխներն ունեն թեքում, ինչը հնարավոր է դարձել է վթարի պատճառ։