Հասարակություն

Մանրամասներ՝ Գետամեջի թռչնաֆաբրիկայի հրդեհից

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Գետամեջի թռչնաֆաբրիկայի հրդեհից։

Մասնավորապես, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետամեջ գյուղի 2-րդ փողոցում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի չշահագործվող մասնաշենքերից մեկի տանիքում (մոտ 1000 քմ):

Հիշեցնենք՝ Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։05-ին, մարվել՝ 12։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և իզոգամ (մոտ 800 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքից մեկ ջրատար։