Այսօր Մոնթե Մելքոնյան փողոցից բերման են ենթարկվել «Սրբազան Պայքար» ակցիայի մասնակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանը և Հովնաթան Դեմիրճյանը։
ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո նրանք ազատ են արձակվել։