Հասարակություն

Հայաստանի դեմ մեծ արշավ է սկսվել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է: Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն: Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով:

Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»: