ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է տեղեկությունները, թե ՃՏՊ հետևանքով զինծառայողը վնասված է ստացել։
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ:
Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,- գրել է նա: