«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հետևյալ հասցեների ջրամատակարարումը.շ
.Արցախյան և Երևանյան խճուղիների։
.Վանքի Տափ փող. 1-15 շենքերի։
.Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի։
.Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ։
.Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների։
.Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքներ:
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 29-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 120-191 շենքերի ջրամատակարարումը:
Բացի այդ, Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 29-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Եզնիկ Կողբացի 1-1/1, 2-2/1, 3-3/1, 4 շենքերի, Զաքյանի 2, 4 շենքերի, Խորենացու 9, 11 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: