Մոսկվա–Երևան և հակառակ ուղղությամբ մի քանի թռիչքներ չեղարկվել են․ Radar Armenia-ն տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի կայքից։
Մասնավորապես, չեղարկվել է առավոտյան ժամը 05:45-ին նախատեսված Մոսկվա–Երևան թռիչքը, ինչպես նաև նույն ուղղությամբ նախատեսված 12:55-ի թռիչքը։
Երևան–Մոսկվա ուղղությամբ չեղարկվել են առավոտյան 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները։
Չեղարկված բոլոր թռիչքներն իրականացվելու էին «Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից։
Հիշեցնենք, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ի առավոտյան հայտնել էր իր տեղեկատվական համակարգերում խափանման մասին, ինչի հետևանքով տասնյակ թռիչքներ են չեղարկվել։