Հասարակություն

Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 29-ին ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Պարսեղով, Կարապետյան փողոցների ջրամատակարարումը։

Բացի այդ, 14:00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն Վարչական շրջանի Պուշկինի 10-50 շենքերի, Տերյան 1-23 շենքերի, Եզնիկ Կողբացի 51,53 շենքերի ջրամատակարարումը։

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 29-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 120-191 շենքերի ջրամատակարարումը:

Բացի այդ, Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 29-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Եզնիկ Կողբացի 1-1/1, 2-2/1, 3-3/1, 4 շենքերի, Զաքյանի 2, 4 շենքերի, Խորենացու 9, 11 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: