Հասարակություն

Իրանի քաղաքացին փորձել է 600 լիտր չհայտարարագրված վառելիք ներմուծել

«Ագարակ» մաքսային անցման կետում Իրանի քաղաքացի, իր VOLVO մակնիշի բեռնատարով, փորձել է Հայաստան տեղափոխել 600 լիտր չհայտարարագրված դիզելային վառելիք։

Վառելիքը պահված է եղել 4 հատ 10-լիտր և 28 հատ 20-լիտր տարողությամբ տարաների մեջ՝ բեռնատարի իրերի պահման խցիկում և կցորդի տակ։

Չհայտարարագրված վառելիքը հայտնաբերվել է մաքսային զննության ընթացքում։ Վարորդը տուգանվել է 32 հազար դրամով։