Հասարակություն

Հովիկ Աբրահամյանն ազատվել է տնային կալանքից

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական վերահսկողության. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։

«Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է փաստաթղթեր, որ ունի շատ լուրջ առողջական խնդիրներ և բուժման կարիք։ Հենց դա էլ հիմք է հանդիսացել խափանման միջոցի փոփոխության»,– հայտնեցին դատարանից։

Դատախազությունից Radar Armenia-ին տեղեկացրին, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարանում։