Հասարակություն

Դատապարտյալին ուղարկված նոթատետրի մեջ հեռախոս է եղել

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: