Հասարակություն

Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․

Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը և մեզ հետագծում մինչև մեր արմատների ամենախորքերը։

Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու և հարատև պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։

Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ։