Հուլիսի 26-ին, ժամը 09։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ Այրվել են նախասրահը (25 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ): Տուժածներ չկան։