Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի, 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-30-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հուլիսի 26-ի երեկոյան, 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։