Հուլիսի 25-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան հրատապ տեղափոխել են վիրասրահ, մինչ այդ բժշիկներին հաջողվել է սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։
Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, կլինի 20-25 տարեկան և օտարերկրացի է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ազգությամբ հնդիկ է։
Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բանժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։