Հասարակություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը. այն 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3%-ով։

Գյուղատնտեսությունն աճել է 7.3 %-ով, շինարարությունը՝ 18.5 %-ով, առևտուրը՝ 3.9 %-ով, ծառայությունները՝ 9.8 %-ով։

Մի շարք ոլորտներում արձանագրվել է նվազում՝ արդյունաբերությունը՝ 12.1 %-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 45 %-ով, որից՝ արտահանումը պակասել է 52.8%-ով, իսկ ներմուծումը՝ 38.6 %-ով։