Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրա նկատմամբ համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 5 մլն դրամ և անշարժ գույքի գրավը, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքը։ Նա մինչ այս կալանավորված է եղել։
Հիշեցնենք, որ նա Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել էր։