Հուլիսի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները հատուկ ճոպաններ են հարմարեցնում, որպեսզի կարողանան գետի մեջ հայտնաբերված տղամարդու մարմինը դուրս բերել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։