Հասարակություն

Խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է․ ARCA

ARCA (Արմենիան Քարդ) համակարգում առկա խափանումները վերացվել են, ընկերությունը հայտարարություն է տարածել։

«Հարգելի հաճախորդներ և գործընկերներ, տեղեկացնում ենք, որ 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է։ Մեր տեխնիկական թիմը շարունակում է համակարգի մշտադիտարկումն ու ձեռնարկում քայլեր՝ հետագա խնդիրները կանխարգելելու ուղղությամբ»։