Հասարակություն

Ավանեսյանը Գալստանյանի դեմ խմբակային հայց է նախապատրաստում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Բագրատ Գալստանյանի դեմ նախաձեռնում են խմբային հայց։ 

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս: Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը: Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է:
Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի: Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նախարարը: