Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից՝ Նուբարաշենի հոգեբուժարանից երկու անձ փախուստի է դիմել. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։
«Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։
Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։