Հուլիսի 18-ի դրությամբ 2025 թվականի ընթացում ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում է ընդհանուր թվով 83 կին, որից 48 կալանավորված անձ և 35 դատապարտյալ. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Գերատեսությունից նաև տեղեկացրել են, որ 2 կին դատապարտյալի մոտ գտնվում են իրենց մինչև 3 տարեկան երեխաները:
Նշենք, որ կին դատապարտյալներն ու կալանավորները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում։