ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Գևորգյանին պատկանող գույքի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր, և նա հրավիրվել է դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար։
Նա դատախազություն է հրավիրվել հուլիսի 24-ին։