ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով, Radar Armenia-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։