Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։
Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։
Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ: Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ եկեղեցու վերականգնման համար ոչ ստանդարտ չափի աղյուսների՝ արտերկրից ներկրման հնարավորությունը: