Հասարակություն

Անդրադարձ է կատարվել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյթում՝ ՀՀ դեսպանությունում, հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցիացիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։

Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։

Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության երկրների համար վիզաների ազատականացման նոր ռեժիմը և շեշտվել է, որ նոր կարգը, ինչպես նաև դեպի Հայաստան երկու ժամ տևողությամբ ուղիղ չվերթերը, հետայսու առավել քան հասանելի են դարձնում Հայաստանը Քուվեյթի քաղաքացիների և այստեղ բնակվող այլ երկրների քաղաքացիների համար։