Հասարակություն

Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը14:00-ից մինչ հուլիսի 21-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: