Հասարակություն

Աշտարակում նոր ոստիկանապետ է նշանակվել

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Աշտարակ քաղաքն ունի նոր ոստիկանապետ, գրում է Shamshyan.com-ը։
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Արտակ Ասատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի պետ, ով ամիսներ առաջ Ա. Սարգսյանի հրամանով ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից։