Հասարակություն

Վանաձորում 8-ամյա երեխային 2 ժամ անց հայտնաբերել են հոր ավտոմեքենայի բեռնախցիկում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ ՆԳՆ-ն ահազանգ է ստացել, որ Վանաձորի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Փրկարարները, ոստիկանները, պարեկներն ու երեխայի հարազատներն սկսել են որոնել 8-ամյա երեխային, և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։