Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։36-ին, մարվել՝ 02:15-ին։ Այրվել են հանդերձարանի կախովի պլաստմասսե առաստաղը, փայտե պահարաններ և ջերմահարվել՝ միջանցքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 30 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գործարանի մյուս հատվածներ։