ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծիք է հայտնել, որ ՄՊՀ-ն պետք է զբաղվի հեղուկ գազի շուկայի գներով։
«Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։
Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։
Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,- գրել է նա։