Հասարակություն

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

Արագածոտնի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։

«Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։

Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։
Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- ասված է հաղորդագրության մեջ։