«Միմո թրեյդ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169.8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ: