«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունները վերականգնում են վնասված ճանապարհային նշանները, երկաթյա արգելապատնեշները, կատարում են նաև ճանապարհների սպասարկման այլ աշխատանքներ։