Հասարակություն

Տղամարդը սպառնացել է ապահովագրական ընկերության գրասենյակում ինքնահրկիզվել

Տղամարդը սպառնացել է ապահովագրական ընկերության գրասենյակում ինքնահրկիզվել 

Երևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և սպառնացել ինքնահրկիզվել։

Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ ոստիկանների կողմից ինքնասպանությունը կանխվել է։

«Ժամը 11:32-ին ստացվել է ահազանգ։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ժամը 12:10-ին նա բերվել է բաժին։ Ներկայումս կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ դեպքը քննչական մարմին փոխանցելու համար»,- հայտնեցին ՆԳՆ-ից։