Լոռու մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7 ընտանիք ճանաչվել է ծրագրի շահառու, և նրանց խնդիրը լուծելու համար պետական բյուջեով նախատեսվել է 51,8 մլն դրամ: Նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։
Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքների բնակարանային խնդիրը: