Հասարակություն

Չենք ասել, որ պարտադիր պետությունն է լինելու ՀԷՑ-ի կառավարողը. Նիկոլ Փաշինյան

Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, իրականացնի ուսումնասիրություն՝ ինչ է տեղի ունենում և տեղի ունեցել այնտեղ. ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս պատմությունը նոր չի սկսել. ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհություններն, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցերին քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից»,- նշել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ մշտապես պետությունը կառավարի էլցանցերը։ 

«Կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց չենք ասել, որ պետականացման գործընթացից հետո հենց պետությունն է կառավարելու ՀԷՑ-ի։ Արտապատվիրակման մասին ենք ասում. մենք խնդիր ունենք ցանկացած դեպքում գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հստակ և արդյունավետ հանրային և պետական վերահսկողություն»,- ասել է նա։