Հասարակություն

Պետք չէ անընդհատ երեխաների թիկունքում պաշտպանվել. վարչապետ

Պետք չէ անընդհատ երեխաների թիկունքում պաշտպանվել՝ պաշտպանելով կեղծիքը. նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրային տիրույթում տարածվող բառապաշարի մասին լրագրողի հնչեցրած մտահոգություններին

«Եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ինչպես Դուք եք ասում, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և սկզբունքները և հանրության առաջ իր, այդ թվում, հոգևոր բարեվարքությունը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իր համար կարևոր է եղել հերքել իր վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները։

«Մեկդ ինչու չեք ասում՝ հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ եք, վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք։ Բա հայորդաց տների սաները ձեզնից ի՞նչ են սովորելու»,- ասել է վարչապետը։