Հասարակություն

38-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ. Radar Armenia-ն տեղեկացավ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

«Ամսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ 

Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին ՔԿՀ-ից։