Հուլիսի 15-ին, ժամը 18։51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: