Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեեկացնում է․
«Այսօր համացանցում, ավագանու իմ գործընկեր Հովսեփ Կուբաթյանի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։ Նախնական տվյալներով, խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։
Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍ նախարարության հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։ Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ»։