Radar Armenia-ի տեղեկություններով՝ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն, չմեկնաբանեցին լուրը:
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանն այս տարվա մայիսի 15-ին համայնքապետի պաշտոնից հրաժարական էր տվել: