Հասարակություն

34 հազար 223 քաղաքացի ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է»։