Հասարակություն

Ի գիտություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառուների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսուհետ այն կարող են ուղղել նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը։

«Այս նպատակով՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի վերջինիս։

Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/blockpage/144

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում»։