ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր մասնակցել էՀայաստանի Համայնքների միության վարչության նիստին։
«Օրակարգային առաջին հարցով վարչության ներկա անդամների կողմ քվեարկությամբ Համայնքների միության նախագահ ընտրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Շնորհավորել եմ պարոն Ավինյանին և վստահություն եմ հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների միությունը կդառնա այնպիսի կառույց, որը ակտիվ դերակատարություն կունենա թե՛ համայնքների կյանքում, թե՛ միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում։
Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ»։