Հասարակություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում էր

Ազգային ժողովից հայտնում են, որ հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունները զարգանում են դինամիկ՝ առաջ մղելով երկկողմ հետաքրքրությունները: Այս գործընթացում մեծ է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ ունի համագործակցության ամուր կապեր: Այդ մասին են վկայում փոխադարձ այցերն ու տարբեր միջազգային հարթակներում կայացած հանդիպումները: