Հասարակություն

ԱԳ նախկին փոխնախարարից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, 90 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում,
3 իրավաբանական անձում մասնակցություն,
շուրջ 90 միլիոն դրամ: