ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան աղջիկ երեխա է կորել։
